Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Համագործակցությունը շարունակվում է

ՀՀ ԱՆ. Համագործակցությունը շարունակվում է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հուլիսի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին և «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Դալլաքյանին։
  

Ինչպես նախապես տեղեկացվել էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Արցախի առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանի գլխավոր մասնագետները հուլիսի 19-ին Ստեփանակերտում անց են կացրել բաց դռների օրը, որն ներառում է խորհրդատվություններ և վիրահատություններ: Նախարար Աթայանը ողջունել է Երևանի քաղաքպետարանի նախաձեռնություններն ու աշխատանքները Արցախում։
  

Կամսար Բաբինյանն իր գոհունակությունն է արտահայտել համագործակցության և ընդունելության համար։ Նա նշել է, որ միշտ Արցախի ժողովրդի կողքին են և պատրաստ ցուցաբերել աջակցություն։
  

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Արցախի առողջապահությանն է տրամադրվել նաև դեղորայք։
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև դեղորայքի տրամադրման համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ